Рубрика: բնագիտություն 4-5, հայրենագիտություն 4-5

Ամփոփում 4-րդ դասարան

Բնագիտություն- հայրենագիտություն

Սովորողի բլոգի բաժնի հղումը (բնագիտություն, հայրենագիտություն)

Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը)

Թանգարան

Երկրաբանական թանգարան

Մատենադարան @ https://com400136245.wordpress.com/2022/12/16/%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/

Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր)

Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)

Ուսումնական նախագծեր (դնել հղումները)

Առաջարկներ

Ընկեր Իվետա, շնորհակալություն հետաքրքիր դասերի համար։

Ամփոփիչ թեստային աշխատանք

  1. Որն է կենդանի և անկենդան մարմինը բնության մեջ, բեր 3-ական օրինակ։
  2. Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:
  3. Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն:
  4. Թվարկվածներից որո՞նք են օդի և միջավայրի աղտոտման աղբյուր. ինքնաթիռ, հեծանիվ, ավտոմեքենա, առագաստանավ։
  5. Մեծությամբ ամենամեծ և ամենափոքր մայրցամաքները։
  6. Մեծությամբ ամենամեծ և ամենափոքր օվկիանոսները։
  7. Թվարկիր 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։
  8. Որն է աշխարհի ամենաերկար գետը և որ մայրցամաքում է գտնվում:
  9. Ինչ է քամին և ինչպես է առաջանում։
  10. Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածք:
Рубрика: հայրենագիտություն 4-5

Հայրենագիտություն

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

Արագածոտն-Աշտարակ
Արարատ-Արտաշատ
Արմավիր-Արմավիր
Գեղարքունիք-Գավառ
Լոռի-Վանաձոր
Կոտայք-Հրազդան
Շիրակ-Գյումրի
Սյունիք-Կապան
Վայոց Ձոր-Եղեգնաձոր
Տավուշ-Իջևան

2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

Հանրապետությունը բաժանվել է մարզերի, որովհետև  մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ:

3.Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Աբովյան, Արտաշատ, Աշտարակ, Մասիս, Էջմիածին:
Գյուղեր-Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Մուսալեռ, Պտղնի, Արգավանդ:

4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Հրազդան, Աբովյան, Գյումրի, Էջմիածին, Վանաձոր, Ծովագյուղ, Փամբակ, Շողակաթ, Ծափաթաղ, Առծվանիստ:

Рубрика: հայրենագիտություն 4-5

10 հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին

1. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

2. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

3. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

4. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  

5. 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

Կ. Պոլիս, 1912թ.

Բեռլին, 1896թ.

Բեռլին, 1896թ.

Գևորգյան ճեմարանի սան, 1890թ.

Վաղարշապատ, 1901թ., Տիրայր Վարդապետի հետ

Երևան, 1901թ.

Կ. Պոլիս, 1912թ.

Բեռլին, 1896թ.

6. ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

7. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

8. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

9. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

10. Բեռլինի կայսերական համալսարանի ուսման վարձը օգնում էին հոգալ Խրիմյան Հայրիկն ու Ալեքսանդր Մանթաշյանը, բայց քանի որ այլ միջոցներ չուներ, Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից:

Рубрика: հայրենագիտություն 4-5

Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։

Рубрика: հայրենագիտություն 4-5, Ամեն ինչ

Տրնդեսի մասին

Հայեր Եկեղեցին փետրվարի 14-ին նշում է ժողովրդի ամենասիրված տոներից մեկը Տրնդեզը կամ Տեառնընդառաջը Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն): Հենց այդ օրն են ծնողները բերել նորածին Հիսուս Քրիստոսին Երուսաղեմի տաճար: Դա տեղի է ունեցել Սուրբ ծնունդից 40 օր անց: Երուսաղեմի տաճարում Սուրբ Ընտանիքին դիմավորել է Սիմեոն ծերունին:

Рубрика: հայրենագիտություն 4-5

Մշակությաին արժեքներ

Հարցեր և առաջադրանքներ


Ի՞նչ ես հասկանում մշակույթ ասելով: Թվարկի՛ր մի քանի մշակութային արժեքներ:

Մշակույթային արժեքները դրանք նրանք որոնք երկար դարերի ընթացքում ստեղծել է ժողովուրդը: Օրինակ’ եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, մագաղաթյա ձեռագրերը, ամրոցները, կամուրջները և այլն:

Ինչո՞վ է հայտնի Մատենադարանը:

Մեսրոպ Մաշտոցի Մատենադարանը հայտնի է նրանով որ երևանի կենտրոնոււմ՝ բարձրադիր սարալանջի վրա, վեր է խոյանում մի գեղեցիկ շենք: Դա Մեսրոպ Մաշտոցի անվան Մա­տենադարանի շենքն է: Այստեղ պահպանվում են ձեռագիր մատյաններ:

Երբևէ խաչքար տեսե՞լ ես: Նկարագրի՛ր այն:

Ես շատ խաչքարեր եմ տեսել անգամ արա լեռում նրանք շատ գեղեցիկ են տարբեր նախշերով զարդանաշխերով:

Ի՞նչ է մանրանկարը:

Նկարազարդումն անվանում են մանրանկարչություն: Մանրանկարն ունի փոքր չափեր: Դրանք շատ տարածված են եղել Հայաստանում:

Рубрика: հայրենագիտություն 4-5, Ամեն ինչ

Մատենադարան

Ես այսօր իմ դասարանցիների հետ գնացի Մատենադարան։ Այնտեղ մեզ ցույց տվեցին հին ձեռագրեր նրանք 20000-էին բայց մենք չհասցրեցին ամբողջը նայել նրանք տարբեր անկյուններում էին։ Այնտեղ կա նյութեր որոնցով գրիչները ներկեր են պատրաստել և գրքի վրա ներկում էին։ Գրիչները այն մարդիկ են ովքեր ներկում են գրքերի վրա։

Рубрика: հայրենագիտություն 4-5

Ինչպես են նշում նոր տարին այլ երկրներում

Ֆրանսիայում Ձմեռ պապն այցելում է Նոր տարվա գիշերը  և նվերները թողնում մանկական կոշիկների մեջ:

Ավստրիայում երջանիկ լինելու համար մարդիկ վստահեցնում են, որ պետք է ամանորյա գիշերը ուտել խոզի գլխից մի կտոր: Այս սովորույթին հետևում են նաև ուկրաինացիները:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12 հատիկ: