Рубрика: Ամեն ինչ

Present simple test

1I don’t drink tea.

2She has two brothers.

3Tom doesn’t start work until 10 today.

4You Do you play an instrument?

5The museum opendoes openopens at 10 o’clock.

6Peter and Megan often do gogogoes to the cinema.

7John doesn’t gets updo not get updoesn’t get up very late.

8What time do they leavethey leavethey do leave home in the morning?

9What language does he studydoes he studiesdo he studies?

10My son never watchswatchwatches cartoons.

Рубрика: մաթեմատիկա 4-5

Թեստ 1 թեստ 2 թեստ 3

Տարբերակ 1

  1. Կատարի՛ր կոտորակների գումարում։

4/15+4/15=8/15

  • Կատարի՛ր կոտորակների հանում։

4/15-4/15=0/15

  • Կատարի՛ր կոտորակների բազմապատկում։

4/15×4/15=16/225

  • Կատարի՛ր կոտորակների բաժանում։

4/15:4/15=1

  • 360կմ ճանապարհն ավտոմեքենան անցել է 90կմ/ժ, ավտոբուսը՝ 60կմ/ժ, իսկ հեծյալը՝ 12կմ/ժ արագությամբ։ հաշվի՛ր նրանց ծախսած ժամանակը։ 
  • =4ժ

Տարբերակ 2

  1. Կատարի՛ր կոտորակների գումարում։

3/5+2/7=31/35

  • Կատարի՛ր կոտորակների հանում։

3/5-2/7=11/35

  • Կատարի՛ր կոտորակների բազմապատկում։

3/5×2/7=6/35

  • Կատարի՛ր կոտորակների բաժանում։

3/5:2/7=21/10

  • A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։ 
  • =350

Տարբերակ 3

  1. Կատարի՛ր կոտորակների գումարում։

7/12+5/18=31/36

  • Կատարի՛ր կոտորակների հանում։

7/12-5/18=11/36

  • Կատարի՛ր կոտորակների բազմապատկում։

7/12×5/18=35/216

  • Կատարի՛ր կոտորակների բաժանում։

7/12:5/18=63/30

  • A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75կմ/ժ:
Рубрика: բնագիտություն 4-5

Կենսոլորտ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Կենսոլորտը դա երկրագնդի այն ոլորտը որը բաղկացած է կենդանի օրգանիզմներից, այն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:

2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։

3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրգանիզմների թագավորությունները չորսն են՝ բույսերի, կենդանիների, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները թթվածնի են ներշնչում և ածխաթթու գազի արտաշնչում, մարդը քարից տուն, փայտից կահույքը պատրաստում և այլն։ 

5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենդանի օրգանիզմները կենսոլորտում իրականացնում են նյութերի շրջապտույտ։

6.Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:

Ես ապրում եմ քսղաքում, որտեղ շրջակա միջավայրում կան հետևյալ կենդանի օրգանիզմները՝ զանազան ծառեր և բույսեր, թափառող և ընտանի կենդանիներ, տարբեր թռչուններև բազմաթիվ մանրեներ։ Ծառերը հիմնականում ոչ պտղատու են, բույսերում գերակշռում են խոտերը, կենդանիների մեջ՝ շները, իսկ թռչունների մեջ՝ ագռավները։

7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Որպես բնապահպանական խնդիրներ կարող ենք նշել շրջակա միջավայրի աղտոտումը, արտադրական գործարանների կողմից արտանետումները մթնոլորտ և ջրային ավազաններ, ոչ սանիտարական անտառահատումները, տրանսպորտային միջոցների արտանետած գազերը և այլ շատ նմանատիպ գլոբալ խնդիրներ։

Рубрика: Տեխնոլոգիա.Խոհանոց

Խոհանոց

Դասընթաց 4՝ մրգային աղցանի պատրաստում, համտեսում

Բանան -1հատ

խնձոր-2հատ

կիվի

նարինջ- 1 հատ

մանդարին -2 հատ

նուռ

կիտրոն

տանձ

խաղող

հատապտուղ

ըմպելի յոգուրտ

Կիրակի օրը, լվանալ պատրաստել մրգերը, դնել 2 հատ բաժակ և պատառաքաղ մեկ անգամյա, երկուշաբթի օրը բերել:

Рубрика: Մայրենի 5

Համո Սահյանի մասին

Երբ Համո Սահյանը փոքր էր, մի օր, երբ ծնողները գնացել էին սար՝ խոտհնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր՝ Համոյի հետևից, որ գնան դաշտ՝ սինձ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույրը ու չեն կարողանում առաջ շարժվել․ ախորժելի հոտը արբեցնում է քաղցած մանուկներին:

Հանկարծ լավաշի դարսը թևին գցած՝ դուրս է գալիս ծեր հացթուխը և երևի խղճալով սովահար փոքրիկներին՝ երկու լավաշ է տալիս:

«Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց»:- Հիշում է Համո Սահյանի քույրը՝ Հասմիկը:

Ծնողները հարցնում են, թե երեխաները արդյոք կերե՞լ են։ Նրանք պատասխանում են, որ ոչ։ Մայրն ու հայրը լաց են լինում։

Համո Սահյանը միշտ հուզմունքով էր հիշում իր կյանքի այս դրվագը։ Տասնամյակներ անց նա քրոջն ասում է․ «Էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…»։