Рубрика: բնագիտություն 4-5

Կենսոլորտ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Կենսոլորտը դա երկրագնդի այն ոլորտը որը բաղկացած է կենդանի օրգանիզմներից, այն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:

2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։

3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրգանիզմների թագավորությունները չորսն են՝ բույսերի, կենդանիների, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները թթվածնի են ներշնչում և ածխաթթու գազի արտաշնչում, մարդը քարից տուն, փայտից կահույքը պատրաստում և այլն։ 

5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենդանի օրգանիզմները կենսոլորտում իրականացնում են նյութերի շրջապտույտ։

6.Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:

Ես ապրում եմ քսղաքում, որտեղ շրջակա միջավայրում կան հետևյալ կենդանի օրգանիզմները՝ զանազան ծառեր և բույսեր, թափառող և ընտանի կենդանիներ, տարբեր թռչուններև բազմաթիվ մանրեներ։ Ծառերը հիմնականում ոչ պտղատու են, բույսերում գերակշռում են խոտերը, կենդանիների մեջ՝ շները, իսկ թռչունների մեջ՝ ագռավները։

7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Որպես բնապահպանական խնդիրներ կարող ենք նշել շրջակա միջավայրի աղտոտումը, արտադրական գործարանների կողմից արտանետումները մթնոլորտ և ջրային ավազաններ, ոչ սանիտարական անտառահատումները, տրանսպորտային միջոցների արտանետած գազերը և այլ շատ նմանատիպ գլոբալ խնդիրներ։